ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սեուլի՝ անհետ կորած քաղաքապետին մահացած են գտել. ԶԼՄ-ներ
19:30, 09.07.2020 | mamul.am
6148 | 0

Հարավային Կորեայի ոստիկանությունն այսօր հայտարարել էր, որ որոնում է Սեուլի՝ անհայտ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունին, հայտնում է Yonhap գործակալությունը: Քաղաքապետի դուստրը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ 64-ամյա հայրն անհետացել է։ Նա տնից դուրս է եկել՝ առանց որևէ մեկին խոսք ասելու, սակայն թողել է ժառանգության նման մի գրություն։ Քաղաքապետի հեռախոսն անջատված է: Ոստիկանությունը ներգրավել է անօդաչուներ և ոստիկանական շներ՝ որոնողական աշխատանքների համար։
Պակ Վոն Սունը Սեուլի քաղաքապետ է դարձել 2011 թվականին:

Ըստ մի շարք ԶԼՄ-ների՝ նրան մահացած են գտել, լուրը դեռ պատոնապես չի հաստատվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր