ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Խոշոր վթար Արցախում՝ վազանցի պատճառով
22:20, 09.07.2020 | mamul.am
5524 | 0

Հուլիսի 9-ին ժամը 14.50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին , տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։
Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի, վազանց կատարելու նպատակով, հանդիպակաց երթևեկելի մաս դուրս գալը:
Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։

ԱՀ ոստիկանությունը հորդորում ու պահանջում է, Ձեր իսկ անվտանգության համար խստորեն հետևեք ճանապարհային երթևեկության կանոններին, զգոն եղեք, որովհետև ցանկացած անուշադրություն կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի՝ մասնավորապես հաշվի առնելով հանրապետությունում մեկնարկած՝ ավտոմեքենաների շարժի ակտիվությունը՝ զորակոչով պայմանավորված։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր