ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Պարետի պահանջները չկատարելու կապակցությամբ հարուցվել է 10 քրեական գործ
22:40, 09.07.2020 | mamul.am
3854 | 0

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր:
Քննչական կոմիտեի վարույթում, արտակարգ դրություն հայտարարելու պահից, քննվել է 10 քրեական գործ, որոնցից 4-ը՝ մարզային քննչական վարչություններում, 6-ը՝ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում:

Այս պահին դեռևս քննվում է 8 քրեական գործ, որոնցից 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի, մեկը՝ 316-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն)1-ին մասի հատկանիշներով, մեկ քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 3091-րդ հոդվածի (խոշտանգումը) 1-ին մասի հատկանիշներով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված ևս մեկ գործի նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր