ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Հրայր Թովմասյանն ինչպե՞ս է գնալու ՍԴ. սա բարոյականության հարց է»․ Վահագն Հովակիմյան
23:40, 09.07.2020 | mamul.am
5358 | 1

«Եվրոդատարանը փաստեց այն իրողությունը, որ կար։ Այստեղ կարելի է ասել՝ դատարանների որոշումները, առավել ևս նման հեղինակավոր ատյանի որոշումները մեկնաբանության կարիք չունեն։ Իրենք իրենց հեղինակության մասին խոսում են»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Անդրադառնալով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի այն հայտարարությանը, թե ՄԻԵԴ-ի որոշումը կասկածի տեղիք է տալիս, պատգամավորն ասել է. «Կասկածելն արդեն վիրավորանք է ՄԻԵԴ-ի նկատմամբ։ Ակնկալել, որ ՄԻԵԴ-ը կարող է տրվել քաղաքական ճնշման, դա ոչ թե մեզ է մեղադրանք, այլ ՄԻԵԴ-ին ուղղված մեղադրանք է ու լավ կլինի, որ ՄԻԵԴ-ին տեղ հասնի, որ կա ընդդիմադիր քաղաքական գործիչ, որ ներկայանում է որպես իրավապաշտպան, և նա իրենց մեղադրում է»:

Հարցին, թե Հրայր Թովմասյանը շանս ունի՞ մեկ օր իշխանությունից դրական գնահատականի արժանանալու՝ որպես օբյեկտիվ իրավաբան, Վ. Հովակիմյանը պատասխանել է. «Հրայր Թովմասյանն ինքն իրեն մտցրել է փակուղի, որովհետև ՄԻԵԴ-ի որոշումից արտացոլվում է, որ Հրայր Թովմասյանը մյուս գործընկերների հետ ընդհանրապես Սահմանադրության իրավազորությունը չի ճանաչում։ Դա նշանակում է, որ վաղը, մյուս օրը, երբ կհամալրվի Սահմանադրական դատարանը և ամբողջությամբ բնականոն գործունեության փուլ կթևակոխի, Հրայր Թովմասյանն ինչպե՞ս է գնալու Սահմանադրական դատարան։ Անձն արդեն իրեն դուրս է դրել ՍԴ-ից։ Երբ դուք հայտարարում եք, որ իրավական ակտը չեք ընդունում, բայց իրավական ակտով ձևավորված մարմնում պետք է աշխատեք, դա արդեն բարոյական հարց է, բարոյականության հարթություն է գալիս։ Այստեղ խնդիրը բարոյական հարթության վրա է։ Երբ մի բան հայտարարում, ասում ես, պետք է գիտակցես, որ ասածիդ շարունակության տերն էլ պիտի լինես»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հրայր Թովմասյանն ինչպե՞ս է գնալու ՍԴ. սա բարոյականության հարց է»․ Վահագն Հովակիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր