ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Նախարարը՝ դպրոց գնալու հավանականության մասին
01:10, 10.07.2020 | mamul.am
9278 | 1

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է հարցին, թե սեպտեմբերին երեխաները դպրո՞ց կգնան, թե՞ կշարունակեն իրենց ուսումը հեռավար եղանակով:

«Ես անձամբ շատ եմ ցանկանում, որ գնան, և այդ ուղղությամբ հիմա մենք աշխատում ենք: Որքան որակյալ կերպով դիմակ կրենք, այնքան շուտ կգնանք դպրոց: Մենք հիմա տարբեր մոդելներ ենք քննարկում, որ սեպտեմբերի 1-ից դպրոցները բացվեն, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, այն համաճարակային իրավիճակը, որը կա Հայաստանում: Նախարարությունը հակված է, որ երեխաները գնան դպրոց: Ամենայն հավանականությամբ հաճախումները կլինեն դպրոց և առկա կլինի ուսուցումը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նախարարությունը հակված է, որ երեխաները գնան դպրոց». Արայիկ Հարությունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր