ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«ԱՀԿ-ն ասում է, որ միայն հատուկ բժշկական պրոցեդուրաների ժամանակ է լինում օդային փոխանցում». Հայկ Մանասյան
03:05, 11.07.2020 | mamul.am
6149 | 1

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել, թե իբր կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն կաթիլային, այլև օդային ուղով:
Այս սխալ լուրը վկայակոչելով՝ երեկվա կառավարության նիստում վարչապետը նշեց դիմակների անհրաժեշտությունն ամենուր:

Իրականում ԱՀԿ-ն ասում է, որ միայն հատուկ բժշկական պրոցեդուրաների ժամանակ է լինում օդային փոխանցում, ինչպիսիք են, օրինակ, կրծքավանդակի վիրահատությունները կամ ռեանիմացիայում հիվանդի էքստուբացիան:

Բուժական կրթություն չունեցող առողջապահության փոխնախարարներին տեղեկացնեմ, որ կրծքային վիրաբուժությունը չեն իրականացնում բաց տարածություններում, անգամ մոլերում և սրճարաններում չեն իրականացնում: Դրանց համար կան հատուկ հաստատություններ, կոչվում են հիվանդանոցներ: Այ էնտեղ է դիմակը պարտադիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր