ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Հատուկ հանձնաժողովը կգնահատի ԱՀԿ-ի գործողությունները
16:45, 10.07.2020 | mamul.am
7785 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծում է փորձագետների անկախ խումբ՝ ուսումնասիրելու ինչպես կազմակերպության, այնպես էլ պետությունների կողմից COVID-19-ի դեմ ձեռնարկված գործողությունները: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ կազմակերպության 194 երկրների ներկայացուցիչների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ:

Գեբրեյեսուսի խոսքով՝ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարկը և Լիբերիայի նախկին նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆն արդեն համաձայնել են ղեկավարել այդ հանձնաժողովը։ Ակնկալվում է, որ հանձնաժողովը կպատրաստի և կներկայացնի միջանկյալ զեկույց, որը կհրապարակվի ԱՀԿ երկրների առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր