Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծում է փորձագետների անկախ խումբ՝ ուսումնասիրելու ինչպես կազմակերպության, այնպես էլ պետությունների կողմից COVID-19-ի դեմ ձեռնարկված գործողությունները: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ կազմակերպության 194 երկրների ներկայացուցիչների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ: Գեբրեյեսուսի խոսքով՝ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարկը և Լիբերիայի նախկին նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆն արդեն համաձայնել են ղեկավարել այդ հանձնաժողովը։ Ակնկալվում է, որ հանձնաժողովը կպատրաստի և կներկայացնի միջանկյալ զեկույց, որը կհրապարակվի ԱՀԿ երկրների առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ։ |