ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերի վրա, ով ասել է, որ օրենքն արհամարհած ունի». Ստեփան Դանիելյան
04:15, 11.07.2020 | mamul.am
6054 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերի վրա, ով ասել էր, որ օրենքն արհամարհած ունի, երբ ոստիկանը պահանջել էր դիմակ կրել։ Իրենցքայլականների վրդովմունքն անհասկանալի է, աղջիկը մտածում է ճիշտ այնպես, ինչպես իրենք. ինչ տեսել է, այն էլ անում է։

Աղջիկն ինչ պակաս «ժողովուրդ» է՝ իշխանության տերը, իսկ «ժողովուրդն» օրենքից բարձր է, ինչ կուզենա՝ կանի։ Կուզենա դատարաններ կշրջափակի, կուզենա՝ դատավորին կպարտադրի իր վճիռը, կուզենա՝ կառավարության, կամ ռադիոտան դուռը կջարդի, կամ ասֆալտին կպառկեցնի ու կնկարի «Ֆեյսբուք»-ում գցելու համար։ Կուզենա՝ ՍԴ դատավորներ կփոխի ու սահմանադրություն կխախտի, երբ ցանկանա։ Մի խոսքով, հեղափոխական սերունդ է և ձերքայլական ապագա պատգամավոր։

Նա ձեր համախոհն է ու ապագա կոլեգան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր