Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 573.17, RUB 6.58, GBP 634.96
+23 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ
11:35, 10.07.2020

Հուլիսի 10-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 11 874 226 է, մահացել է 545 481 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 12 268 630 մարդ, մահացել է 554 928 հիվանդ, ապաքինվել՝ 7 226 988-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 3 118 008 (մահացել է 133 291 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 755 779 վարակակիր (մահացել է 69 484 մարդ), Հնդկաստանը՝ 793 802 (մահացել է 21 604 մարդ), Ռուսաստանը՝ 706 240 վարակակիր (մահացել է 10 826 մարդ), Պերուն՝ 316 448 վարակակիր (մահացել է 11 314 մարդ), Չիլին՝ 306 216 (մահացել է 6 682 մարդ), Մեծ Բրիտանիան`289 154 վարակակիր (մահացել է 44 687 մարդ) և Մեքսիկան՝ 282 283 վարակակիր (մահացել է 33 526 մարդ):

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր