ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Եթե Ֆիրդուսի շինությունները դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո՛, դրանք սարայներ են». Նինա Կարապետյանց
12:30, 10.07.2020 | mamul.am
5980 | 0

«Ինձ, մեղմ ասած, զայրացրեց մեր իշխանությունների արձագանքը, որտեղ ես լսեցի հետևյալ հայտարարությունը, թե՝ ո՞ւր ա ընդեղ մշակութային արժեք, ընդեղ սարայներ են: Ես այդ արտահայտությունը լսել եմ դեռևս Հյուսիսային պողոտայից սկսած, երբ սկսվել էր շահարկվել գերակա շահը, և ամեն ինչ ներկայացնում էին որպես սարայներ:

Ես հասկացա, որ մենք գնահատման լրջագույն խնդիր ունենք»,- Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:

«Ուզում եմ հասկանալ, թե ինչու ներկայիս իշխանությունը չի արձագանքում և ինչի հետ համեմատելով են համարում, որ Երևանի մոտավորապես 100-150 տարվա պատմություն ունեցող շինությունները սարայներ են: Եթե դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո՛, դրանք սարայներ են, որովհետև այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, դռների բռնակներ»,- նկատեց Նինա Կարապետյանցը:

Սա մեր մշակույթն է, մեր պատմության մի մասն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ Երևանը դառնա քառակուսի, ստնադարտ էնպիսի մի քաղաք, որը ոչ մի բանով չի տարբերվում եվրոպական ցանկացած քաղաքից: Մեզ հիմա փորձում են բացատրել, թե ինչ սիրուն է Հյուսիսային պողոտան. գեղեցիկ է, բայց դա Երևանը չի ներկայացնում»,- իր ելույթում համոզմունք հայտնեց Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամը:

Հիշեցնենք՝ Ֆիրդուս (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խումբը Ֆիրդուս 1 հասցեում գտնվող տան ետնաբակում մամուլի ասուլիս է հրավիրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր