ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Փորձագետների կանխատեսմամբ՝ նավթի գինն առաջիկա տարիներին կբարձրանա՝ մեկ բարելի դիմաց հասնելով 150 դոլարի. #WSJ
14:10, 10.07.2020 | mamul.am
8071 | 1

Ներդրողները և վերլուծաբանները փորձում են գնահատել նավթի շուկայի հեռանկարը, որն այս տարի ծանր հարված ստացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով, գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:

Որոշ փորձագետներ կարծում են, որ նավթային ընկերությունների կողմից ներդրումների կտրուկ կրճատումը կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճի, որի հետևանքով համաշխարհային շուկայում այն կբարձրանա՝ մեկ բարելի դիմաց գերազանցելով 100 դոլարը:
«Ֆինանսական ճնշումը զգալի է: Որոշ ընկերությունների համար դժվար է դառնում արդյունահանումը։ 2025 թվականին մեկ բարել նավթի արժեքը շատ հանգիստ կարող է հասնել 150 դոլարի»,- ասել է ամերիկյան Northern Trace Capital հիմնադրամի ներկայացուցիչ Թրեվոր Վուդսը:

Ապրիլին ամերիկյան ExxonMobil նավթային ընկերությունը հայտարարեց, որ նավթի ցածր գների պատճառով կապիտալ ծախսերը նվազեցնում է 30, իսկ գործառնական ծախսերը՝ 15%-ով։ Բրիտանական BP-ն ապրիլի 1-ից նվազեցրել է կապիտալ ծախսերը մեկ քառորդով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր