Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.17, EUR 574.15, RUB 6.60, GBP 634.70
+27 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նման արտահայտությունները հեղինակազրկում են դատական համակարգը». Գևորգ Դավթյան
12:45, 10.07.2020

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ կից նյութի․ ԲԴԽ որոշման վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել է. մեջբերում եմ՝ «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։
Կարծում եմ, որ հանրային տիրույթում դատավորի նման արտահայտությունները ոչ միայն կասկածի տակ են դնում վերջինի անաչառությունը, այլև հեղինակազրկում առանց այն էլ ոչ մեծ վստահություն ունեցող դատական համակարգը։ Ես, որպես փաստաբան, անկախ այն բանից, որ բազմաթիվ դատավարական և մասնագիտական անհամաձայնություններ ունեմ ՀՔԾ գործունեության նկատմամբ, կիսում եմ կից մեկնաբանության մեջ տեղադրված ՀՔԾ-ի հայտարարությունը։ Ի հավելումն նշեմ, որ անձամբ չեմ ճանաչում դատավոր Ազարյանին, իր մասնակցությամբ, սակայն ոչ իր նախագահությամբ, միայն մեկ գործ եմ ունեցել, այն էլ հօգուտ պաշտպանյալիս դատախազության բողոքը մերժվել է»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր