ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6635 նոր դեպք
13:00, 10.07.2020 | mamul.am
4305 | 0

Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 635 դեպք է հաստատվել, մահացել է 174 մարդ (նախօրեին՝ 176): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 713 936, ապաքինվել է 489 068 բուժառու (նախօրեին՝ 7 752)։ Հիվանդության բռնկումից ի վեր մահացել է 11 017 հիվանդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 568 դեպք, մահացել է 28 մարդ, ապաքինվել՝ 1 007 բուժառու։ Նոր դեպքեր են արձանագրվել Սանկտ Պետերբուրգում՝ 300, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 263, Իրկուտսկի շրջանում՝ 211, Մերձմոսկվայում՝ 199, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 219։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր