ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մեր իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լիներ Վանո Սիրադեղյանի մասին հատուկ որոշումը». Ազատ Արշակյան
15:25, 10.07.2020 | mamul.am
6008 | 3

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն «Արարատնյուզ»-ի եթերում անդրադարձել է 90-ականների ներքաղաքական կյանքին, զուգահեռներ անցկացրել այն ժամանակվա և ներկայի միջև. «Կար անկախությունը հռչակած կուսակցություն, հանրաքվե անցկացրած կուսակցություն (ՀՀՇ) և նա ուներ իր լիդերները: Լևոն Տեր-Պետրոսյանն այդ բոլորի կազմակերպողն էր և պատասխանատուն, Բաբկեն Արարքցյանը հանրաքվեի պատասխանատուն ու կազմակերպողն էր, Վազգեն Սարգսյանն ապահովում էր սահմանների, երկրի զինված ուժերի անվտանգությունը, Վանո Սիրադեղյանը՝ երկրի ներքին կայունությունը: Վազգեն Սարգսյանը զոհվեց, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ բարին ընդ ձեզ, հարկադրված եմ, ինձ ստիպում են, քաղաքական խժդժություններից խուսափելու համար ես հեռանում եմ»,- հիշել է Ազատ Արշակյանը:

Նրա կարծիքով՝ Վանո Սիրադեղյանի դեմ, որը նաև ստեղծագործում էր, շատ հեշտ էր քրեական որոգայթներ կառուցել․ «Անկախության ներքին կայունությունն ապահովող մարդուն հեռացրին ասպարեզից, սահմանների անվտանգությունն ապահովող մարդուն գնդակահարեցին»,- նշել է Ազատ Արշակյանը:

«Վանո Սիրադեղյանի տեղը բաց է: Մեր իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լիներ Վանո Սիրադեղյանի մասին հատուկ որոշումը՝ առանց քրգործի մեջ մտնելու»,- ասել է Արշակյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր