ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հերիք չի դիմակով ենք, մի հատ էլ պիտի սիգարետի ծուխ շնչե՞նք». Անի Խաչատրյան
15:15, 10.07.2020 | mamul.am
5939 | 1

Բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էսօր 18 համարի ավտոբուսի (4839 համարներով) վարորդն ամբողջ ընթացքում դիմակը դնչին էր ու ծխում էր, խնդրեցի հանգցնել սիգարետը, հանգցրեց՝ թարս նայելով հայելու միջով, բայց հետո էլի կպցրեց։
57 ավտոբուսի վարորդն էլ (2056 համարներով) էլի դիմակ մենակ կենտրոնում էր դնում, հենց կենտրոնից դուրս եկանք, դիմակը հանեց գցեց մի կողմ, սիգարետը կպցրեց։ Ու սա առաջին դեպքը չի նույն ավտոբուսի, ինչքան տեսել եմ՝ առանց դիմակ ա ու ծխում ա։
Լավ ինչքա՞ն, հերիք չի դիմակով ենք էդքան, մի հատ էլ պիտի սիգարետի ծուխ շնչե՞նք։ Ու դուք եք ասում, որ ավտոբուսները վարակի տարածման աղբյուր են, բա ինչի՞ չկա վերահսկողություն։ Քանի՞ տարի պիտի բաց տարածքում էլ դիմակ դնենք մեռնելով, որ չտուգանվենք, բայց սրանց նմաններն ինչ ուզեն անեն։
Սուտի մարդասերներն էլ թող չփորձեն ստեղ ինքնահաստատվել, թե բա մարդ ա, ծանր գործ ա անում, աշխատում ա, բլա բլա բլա, մենք էլ ենք մարդ, ես էլ մի տեղ գնալուց կարամ մի ժամից ավել տրանսպորտում լինեմ, հետո էլի դիմակով, բա մենք մարդ չե՞նք։ Ես անգամ ձեն չեմ հանում, որ դիմակով չեն լինում, բայց որ մենք դիմակով նստած խեղդվում ենք, դեռ մի բան էլ պիտի իրանց ծուխը շնչենք կամ ներվեր քայքայենք, այ էդ չեմ հանդուրժի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր