Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 572.14, RUB 6.66, GBP 635.72
+22 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մեղրիում բնական գազով կապահովվի շուրջ 500 տնտեսություն
18:05, 10.07.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտնում է. «Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սյունիքի մարզում այսօր մեկնարկում է երեք խոշոր բնակավայրերի մի շարք թաղամասերի գազաֆիկացման լայնածավալ ծրագիր:
ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով նախատեսվում է կապույտ վառելիքը հասցնել Մեղրի միավորված համայնքի, ինչպես նաև Լեհվազ և Ագարակ բնակավայրերի այն հատվածներ, որոնք գազաֆիկացված չեն:
Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում` շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում` 128.9 միլիոն դրամ: Ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ 260 միլիոն դրամ:
Այսպիսով` ծրագրի հաջող ավարտից հետո բնական գազով կապահովվի շուրջ 500 տնտեսություն, ևս 1500 տնտեսության համար էլ գազաֆիկացման գործընթացն ավելի կհեշտանա: Ծրագիրը կավարտվի 2021 թվականին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր