Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 572.14, RUB 6.66, GBP 635.72
+23 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դա ապտակ էր Եվրոմիությանն ու ողջ քաղաքակիրթ աշխարհին». Հարություն Խուդանյան
01:10, 11.07.2020

Պատմաբան Հարություն Խուդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը քաղաքակրթական էր: Դա ապտակ էր Եվրոմիությանն ու ողջ քաղաքակիրթ աշխարհին և ուղղափառներին առ այն, որ Թուրքիան թքած ունի արևմտյան քաղաքակրթության վրա և վերջնականապես խզում է իր հարաբերությունները Եվրոպայի հետ առնվազն քաղաքակրթական-մշակութային կտրվածքով: Իսկ դա, ըստ իս, հենց մի քայլ դեպի առաջ է ընդհուպ Թուրքիայի կործանումը: Եկեք այսօրվանից հաշվենք: Թուրքիան առնվազն այլևս այն չի լինելու, ինչ էր և է: Վիճակը նետված է, գործընթացը՝ անկասելի...


Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր