«Դուք այդտեղ ի՞նչ եք անում: Հունիսի պարգևավճարը ստացե՞լ եք»,- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանից և Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվել է օգտատերերից մեկը: Ի պաստասխան ՔՊ ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել, և ԱԺ նախագահը հայտարարել է, որ պարգևավճարային ֆոնդն ուղղվելու է COVID-19-ի դեմ պայքարի նպատակների համար: Ինչ վերաբերում է, թե ինչ ենք այդտեղ անում, ենթադրում եմ` խոսքը խորհրդարանի մասին է, մենք իրականացնում ենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ վերապահված լիազորությունները»: Մանրամասները` տեսանյութում: |