ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այսպես շարունակեն, հաջորդ ԱԺ-ում չեն լինի». Ալեն Սիմոնյան
23:15, 10.07.2020 | mamul.am
7106 | 1

«Որևիցե մեկը Գագիկ Ծառուկյանից կամ այլ մեկից չի վախենում»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի`այսօր տարածած հայտարարությանը:

Կարծիք հայտնելով ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի նախաձեռնության մասին` ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կքննի կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության ծավալած գործունեությունը, Ալեն Սիմոնյանն ասել է. «Խնդիրը զուտ քաղաքական դիվիդենտներ շահելն է վիրուսի հիման վրա: Եթե էդպես էին մտածում, հավաք անելս ո՞րն էր, էն որ գոռում էին` «Ծառուկյան, Ծառուկյան»: դրանից հետո քանի՞ մարդ վարակվեց: Սա աբսուրդ ա, աբսուրդ»:

ՀՀ ընդդիմադիր դաշտի մասին էլ ԱԺ փոխխոսնակն ասել է. «Շատ աղավաղված է ընդդիմության մասը, քանի որ այն իներցիոն բնույթ կրեց...: Ես վստահ եմ, որ հետագայում շատ հնարավոր է, որ մենք այդ երկու դերակատարներին` ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին, չունենանք Ազգային ժողովում, եթե իրենք այսպես շարունակեն»:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր