ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները․ «Ժողովուրդ»
08:55, 11.07.2020 | mamul.am
4747 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռևս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, և երեկ՝ հարցումից 30 օր անց, ստանում ենք հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների: Նախ նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձել էինք պարզել, թե մինչև օրս որքան հավելավճար, պարգևավճար են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին միացած բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրներ, վարորդներ բուժակներ), և որքան գումար են ստացել հյուրանոցների պատասխանատուները, որոնք սպասարկել են և հետևել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին կարանտինի ժամանակ: Հետաքրքրվել էինք նաև, թե որքան գումար է հատկացվել 1 անձի համար՝ բուժում սնունդ, գիշերակաց և այլն: Եվ, ահա, այս հարցումից 30 օր անց Առողջապահության նախարարությունն այդպես էլ չի կարողացել հստակ պատասխանել այս հարցադրումներին և թվեր ներկայացնել: Այս հարցերին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից միայն երկու թիվ են նշել. նախ նրանք նշել են, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով պարգևատրման ֆոնդերը հունիսի 1-ի դրությամբ կազմել են 687 մլն 518 հազար դրամ, իսկ մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական վարձատրությունը կազմել է 150-ից 300 հազար դրամ: Մյուս հարցերի վերաբերյալ նախարարությունը թվեր չի նշել»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր