ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Քեզ 48 ժամ․ սպասում եմ պատասխանիդ»․ Գևորգ Պետրոսյան
10:15, 11.07.2020 | mamul.am
18282 | 9

ԲՀԿ խմբակցությանբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյա՛ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:
Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ:
Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ... Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:
Համ էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ:
Քեզ 48 ժամ:
Սպասում եմ պատասխանիդ...
Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ...
Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու...
Ժամանակը գնաց...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր