ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նրանց արժանի տեղը Նիժնի Տագիլի գաղութն է»․ Հմայակ Հովհաննիսյան
10:30, 11.07.2020 | mamul.am
6329 | 0

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ»,- այս ինքնախոստովանությամբ Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունն է հայտնում խոնարաբար մատուցել Նիկոլ Փաշինյանին այն նոյն ծառայությունները, որոնք տարիներ շարունակ ջանասիրաբար մատուցել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Կհամաձայնվի՞ Նիկոլ Փաշինյանը դառնալ նրա համար մի նոր Սերժ Սարգսյան՝ արդեն երկրորդ անգամ հնարավորություն ընձեռելով պաշտոնապես Դոդի Գագո հռչակվելուց ու բամփվելուց հետո նորից անցնել ժողովրդից գողացած փողերով իշխանությունն ու ընդդիմությունը «կամրջելու» և քաղաքական հաճախորդությունը սնուցելու գործին: Բարգավաճող կուսապուշները մինչև հիմա չեն հասկացել, որ հեղափոխությունն իրենց այդ «բալանսավորող» տեսակը դարձրել է ավելորդ, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է և հավատարիմ է հեղափոխության իդեալներին՝ նրանք քաղաքականության մեջ տեղ չունեն: Նրանց արժանի տեղը Նիժնի Տագիլի գաղութն է, այլ ոչ թե քաղաքականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր