Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստվում է Հայաստանում իրականացնել հնգամյա նախագիծ, որը նախատեսված է աջակցելու կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։
Գործակալությունն ակնկալում է ծրագրի իրականացման համար ներգրավել այլ կազմակերպություններին և փոքր բիզնեսին: Վաշինգթոնը պատրաստ է մինչև 10 միլիոն դոլար հատկացնել ծրագրի իրականացման համար: Նախագծով նախատեսվում է նպաստել այս ոլորտում նորմատիվա-իրավական դաշտի ձևավորմանը: Ակնկալվում է, որ Հայաստանում USAID-ի գործունեության արդյունքում կսահմանվեն նոր օրենքներ, հայտնում է RussiaToday-ը։