ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Միացյալ Նահանգները կֆինանսավորի հակակոռուպցիոն քաղաքականության խթանումը Հայաստանում. #RT
12:00, 11.07.2020 | mamul.am
6069 | 0

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստվում է Հայաստանում իրականացնել հնգամյա նախագիծ, որը նախատեսված է աջակցելու կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։
Գործակալությունն ակնկալում է ծրագրի իրականացման համար ներգրավել այլ կազմակերպություններին և փոքր բիզնեսին: Վաշինգթոնը պատրաստ է մինչև 10 միլիոն դոլար հատկացնել ծրագրի իրականացման համար: Նախագծով նախատեսվում է նպաստել այս ոլորտում նորմատիվա-իրավական դաշտի ձևավորմանը: Ակնկալվում է, որ Հայաստանում USAID-ի գործունեության արդյունքում կսահմանվեն նոր օրենքներ, հայտնում է RussiaToday-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր