ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ադրբեջանում «խեղդված» զինծառայողի դագաղը բացել են, գլխին եղել է հրազենային վնասվածք». Կարեն Հովհաննիսյան
23:30, 11.07.2020 | mamul.am
7590 | 0

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական բանակի կորուստները պաշտոնապես հայտարարվում են որպես ինքնասպանություն, կամ դժբախտ պատահար, վերջին դեպքը դրա վառ ապացույցն է։ Երբ 20-ամյա զինծառայողի ծնողներին հայտնել էին, որ իրենց որդին խեղդվել է գետում։ Ծնողներին դին հանձնելուց հետո, հարազատները ոշում են բացել դագաղ և հայտնաբերում, որ սահմանապահ ուժերում ծառայող Ֆարդի Յարալիևը, ում մնացել էր երեք ամիս ծառայության, գլխի շրջանում ունի հրազենային վիրավորում։
Զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, համագյուղացիները թաղումը վերածել են բողոքի, եղել է բախում սահմանապահ զորքերից թաղմանը ժամանած սպաների և գյուղացիների միջև։
«Ինչո՞ւ չեն զոհվում պատգամավորների, նախարարների և ձեր երեխաները, ինչո՞ւ են միայն զոհվում մեր երեխաները»,- այսպիսի հարցադրումներով հարձակվել են զինվորականների վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր