Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին մամուլի խոսնակ Վրույր Արծրունին Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն որ ոստիկանությունդ էնքան մելըչնիկ ա, որ աղջկա շփոթած նախադասությունից ա կախվում ու տեսանյութ տարածում, որ իր հեղինակությունը փրկի։ Էդ աղջիկը սկզբում ասում է օրենքը արհամարած ունի, հետո ուղղում է՝ օրենքը չէ, պարետի որոշումը։ Պարետի էն որոշումը, որի հիմքում ոչ տրամաբանություն կա, ոչ վերլուծություն, ոչ մասնագիտական կարծիք, պետք է արհամարհած ունենալ, մինչև սովորեն, թե ինչպես պետք է որոշումներ կայացնել։ Բայց դե ով չգիտի, որ դա անունով ա պարետի որոշում, ու դրա հիմքում ոչ թե մասնագիտական, փորձագիտական առաջարկ է դրված, այլ՝ ընդամենը մի հոգու կապրիզ»: |