ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք կսահմանի Ֆրանսիայից ներկրված ապրանքների համար
16:15, 11.07.2020 | mamul.am
8224 | 0

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ֆրանսիայից ներկրված ապրանքների վրա 25% հավելյալ մաքսատուրք սահմանելու մասին, որը կկազմի մոտ 1,3 մլրդ դոլար, գրում է Reuters-ը:
Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 6-ից: Այն ընդունվել է Վաշինգթոնի կողմից՝ Ֆրանսիայի՝ թվային ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ նոր տուրքեր սահմանելու որոշմամբ:
Մաքսատուրքերը գանձվելու են տարբեր ապրանքներից՝ դիմահարդարման պարագաներից մինչ պայուսակների ներկրում:

Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել էր հարկային նոր օրենք, որը վերաբերում է թվային խոշոր ընկերություններին, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը: Համաձայն նոր օրենքի՝ 3% տուրք է գանձվելու տեխնոլոգիական հսկաների տեղական եկամուտներից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր