ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ի՞նչ գին կունենա #iPhone12-ը
15:25, 11.07.2020 | mamul.am
9505 | 0

Նոր iPhone 12-ն ավելի թանկ կլինի, քան Apple-ի ներկայիս սերնդի սմարթֆոնները, հաղորդում է MacRumors-ը՝ վկայակոչելով վերլուծաբան Ջեֆֆ Պուին:

Ըստ նրա՝ 5.4 դյույմանոց մոդելի iPhone 12-ի գինը կկազմի 749 դոլար, ինչը 50 դոլարով բարձր է iPhone 11-ի բազային մոդելի գնից: Բարձր գինը կապված է 5G տեխնոլոգիաների ներդրման և OLED մատրիցաների օգտագործման հետ: Ըստ փորձագետի՝ գների բարձրացումը չի ազդի պահանջարկի վրա։ iPhone 12-ի 6-դյույմանոց տարբերակի գինը կկազմի 799-ից մինչև 849 դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր