Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 573.17, RUB 6.58, GBP 634.96
+26 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին». Արման Աբովյան
18:35, 11.07.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք ամենազավեշտալին որն է, ասեմ...երբ իշխանավորները (հիմնականում նախկին ակԾիվիստների շարքերից) «անմեղ» հայացքով նայում են դատարկության մեջ և առանց ամոթի ու խղճի խայթի պնդում են, թե բա Հայաստանում Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի հանդեպ «վերևներից» հրահանգված քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։
Իսկ այն, որ հունիսի 5-ից հետո ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, մի խոսքով` բոլոր ուժային կառույցներն օր ու գիշեր բերման են ենթարկում մեր կուսակցականներին, շինծու քրեական գործեր են «դափոնով կարում» անմեղ մարդկանց վրա, ահաբեկում են և զուգահեռ ամենաանբարո, ստոր և լկտի տեղեկատվական տեռորի են ենթարկում ԲՀԿ պատգամավորներին, դա` հեչ...դա քաղաքական հետապնդում չի...իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք այդքան «դուխ» իրերն անվանել իրենց անունով։ Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր