Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է. «Հենց նոր ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ «Լիդիան»-ի վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները: ՀՀ ոստիկանություն, սա նաև ձեր ու նախկինում տեղի ունեցած դատական գործընթացների դեմ է։ Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան՝ բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան): Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին: Տեղյակ կպահենք զարգացումների մասին, մինչ այդ պատրաստ լինենք մեր աջակցությունը ցուցաբերել Ջերմուկին, Գնդեվազին ու Ամուլսարին»: |