Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.83, EUR 571.91, RUB 6.61, GBP 634.16
+22 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«2020-ի ռազմավարությունում կան խիստ անընդունելի դրույթներ». Գևորգ Գալստյան
21:40, 11.07.2020

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. ««ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն» (2020թ.) կոչվող փաստաթուղթը կազմված է «ազգային» և «արժեք» հասկացությունների թյուրընկալման ոգով: «փաստաթղթում» որպես ազգային արժեքներ, նպատակներ, առաջնահերթություններ, շահեր և այլ, ներկայացված երևույթներն ու դրույթները, մեծամասամբ, զուրկ են ազգի հարատևումը, անվտանգությունը և զարգացումը ապահովելու անհրաժեշտ ներուժից:
Դրանում կան նաև խիստ անընդունելի դրույթներ (հատկապես «ՀՀ վարչապետի ուղերձ» վերնագրված բաժնում): Ազգային արժեքներ են ներկայացվում (հրվում առաջ) այնպիսի երևույթներ, որոնք որևէ աղերս չունեն ո՛չ մեր ազգային դիմագծի, ո՛չ ազգային հոգեբանության, ոչ էլ առավել ևս մեր ազգային արժեքաբանական ընկալման հետ:

Ցավալի է, որ ազգային անվտանգության համատեքստում հպանցիկ է անդրադարձ կատարվել այնպիսի հատկանշական և առանցքային արժեքների ինչպիսիք են` ազգային ինքնություն, ազգային տնտեսություն (հիշատակվում է մեկ անգամ, այն էլ միջազգային շուկայում մրցակցելու համատեքստում, սակայն ինչպես կարելի է խոսել մի բանի մրցունակության մասին, որը գոյություն չունի) ազգային պետություն և այլն:
Իսկ ահա ազգային արժանապատվության և ազգային մշակույթի վերաբերյալ չկա ոչ մի վերաբերմունք արտահայտող անդրադարձ (լղոզված ակնարկները հաշիվ չեն): Ավելին՝ այդ երկու եզրույթը առհասարակ օգտագործված չէ:

Այդ 40 էջանոց գրքույկում ամենախոսուն և ուշադրության արժանի տողերը հետևյալն են`

«Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս–
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես»:

Վահան Տերյան»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր