ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ռուսաստանի հարավային «օկրուգի» ռազմավարություն գրելու ու հաստատելու իմաստը ո՞րն էր». Վահագն Ավագյան
02:10, 12.07.2020 | mamul.am
5874 | 0

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի հարավային «օկրուգի» Ազգային Անվտանգության Ռազմավարություն գրելու ու հաստատելու իմաստը ո՞րն էր։ Այն արդեն կա Ռուսաստանի Դաշնության անվտանգության փաստաթղթի համապատասխան բաժնում։

Բնականաբար այս նեո-հանրապետական քայլականները բացել են Ռուսաստանի Դաշնության հայեցակարգը, փնտրել են Հարավային Օկրուգի անվտանգության հայեցակարգի բաժինը, կոնսպեկտել են՝ փոխարինելով «Յուժնայա գրանիցան» «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությամբ և վոալյա։

Նիկոլ ջան, եթե Հայաստանը ձեր նմանները կառավարեին ու այսպես կառավարեին, ոչ թե հազարավոր տարիներ, անգամ հազարավոր վայրկյաններ կյանք չէր ունենա հայ ժողովուրդը։

Բավական է ի ցույց դնեք ձեր ապիկարությունը, լռե՛ք․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր