Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 570.60, RUB 6.64, GBP 632.83
+20 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երևանում կա ավելի քան 500 չորացած ծառ՝ ենթակա սանիտարական հատման». Գայանե Մելքոմ Մելքոմյան
01:05, 12.07.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով քաղաքում որոշ ծառերի վրա փակցված կտեսնեք այսպիսի ծանուցումներ: Դա կնշանակի, որ տվյալ ծառը չոր է և/կամ վթարային, և առաջիկայում հատվելու է` Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից:

Այսօր քաղաքում կա ավելի քան 500 չորացած ծառ` ենթակա սանիտարական հատման: Այս աշխատանքը ևս կանաչ տարածքների խնամքի կարևոր մաս է»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր