ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քաղաքական նպատակներ է հետապնդում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը». Վարուժան Ավետիսյան
22:30, 11.07.2020 | mamul.am
5691 | 0

«Եթե հիշում եք՝ մենք դեռ փետրվարից խոսում էինք այն մասին, որ անհրաժեշտ է անմիջապես արտակարգ դրություն հայտարարել և կարանտին սահմանել, խիստ միջոցներ ձեռնարկել՝ համավարակը կանխելու ուղղությամբ: Այն ժամանակ դեռ նոր էր սկսվել համավարակը, և հնարավոր կլիներ վրացական տարբերակով գնալ ու արագ դուրս գալ այս վիճակից՝ հնարավորինս փոքր կորուստներով»,- «Բաց TV»-ի եթերում կարծիք է հայտնել «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության հերթական երկարաձգմանը և համավարակը կանխելու կառավարության անհաջող փորձերին:

«Ամբողջությամբ ձախողեցին այն մարդկանց կարիքների կենսական ապահովումը, որոնք աշխատանք կորցրին կամ չէին աշխատում: Բանկերում մարդկանց հերթեր կանգնեցրին և կատարելապես ձախողեցին: Մինչև հիմա էլ շատ ձախող, ձախավեր տրամաբանությամբ են առաջնորդվում. աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում»,- հայտարարել է Վարուժան Ավետիսյանը:

«Հիմա, բացի համավարակի հետ կապված հանգամանքներից, առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով կարող ենք ասել, որ քաղաքական նպատակներ է հետապնդում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը»,- կարծիք է հայտնել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Քաղաքական նպատակներ է հետապնդում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը». Վարուժան Ավետիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր