ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պետական գործչի կողմից արտաբերված ցանկացած խոսք պետք է հիմնված լինի փաստերի վրա». Նորայր Նորիկյան
03:10, 13.07.2020 | mamul.am
5233 | 0

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակման նպատակով վարչապետ Ն. Փաշինյանն իր ուղերձում արձանագրել է հետևյալը.

«Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել»:

Չգիտեմ, թե ինչո՞ւ է այսպիսի միտք շարադրվել նշված ուղերձում, բայց եթե Հայաստանում իսկապես կան ներքին ու արտաքին ազդեցություններին տրվող դատարաններ, ապա առնվազն արտաքին ազդեցությունների տրվելու մասով հիմա պետք է այդ դատավորները կալանավորված լինեին և նրանց պետք է պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրված լիներ:

Երիցս համոզված եմ, որ պետական գործչի կողմից արտաբերված ցանկացած խոսք պետք է հիմնված լինի փաստերի և որևէ տարընթերցում չենթադրող տեղեկությունների վրա...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր