ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ջոնի Դեփն սպառնացել է կտրել Իլոն Մասքի սեռական օրգանը
13:35, 12.07.2020 | mamul.am
20913 | 0

Դերասան Ջոնի Դեփն սպառնացել է կտրել հայտնի գյուտարար, գործարար Իլոն Մասքի սեռական օրգանը: Դեփը Մասքին կասկածում է իր կնոջ՝ Էմբեր Հերդի հետ սիրախաղեր ունենալու մեջ, այս մասին հայտնում է Page Six-ը:

Դերասանի այս սպառնալիքները ներկայացվել են Լոնդոնում կայացած դատական լսումների ժամանակ:

«Դե եկեք տեսնենք՝ այդ կակղամորթը ձվեր ունի՞, թե՞ չէ, որ հանդիպի ինձ հետ դեմ առ դեմ: Ես նրան ցույց կտամ այն, ինչը նա նախկինում երբեք չի տեսել, օրինակ, իր սեռական օրգանի հակառակ կողմը, երբ որ կտրեմ այն»,- իբրև թե ասել է Ջոնի Դեփը՝ նկատի ունենալով Մասքին:

Նշենք, որ Մասքը կտրականապես հերքել է այն լուրերը, թե ինքը սիրավեպ է ունեցել Էմբեր Հերդի հետ այն ժամանակ, երբ վերջինը դեռ ամուսանցած չի եղել Դեփի հետ: Ըստ Մասքի, իրենց հարաբերություններն սկսվել են արդեն այն ժամանակ, երբ Դեփն ու Հերդն ամուսնալուծվել են:

Հավելենք, որ Ջոնի Դեփը դատական հայց է ներկայացրել բրիտանական The Sun պարբերականի դեմ, քանի որ վերջինը հոդված էր հրապարակել, որում դերասանին անվանել էր «մարդ, ով ծեծում է իր կնոջը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր