ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարկ է, որ կառավարությունը գյուղատնտեսական լուրջ ծրագրեր մշակի՝ այս փուլում աշնանացանի հետ կապված։ Այն, որ առանց Գյուղատնտեսության նախարարության գյուղոլորտի ցուցանիշների անկում էր լինելու, փաստել ենք ամիսներ առաջ, երբ քննարկում էինք կառավարության կառուցվածքը։ Ժամանակի ընթացքում անկարևոր դարձավ նաև Բնապահպանության նախարարությունը։ Փաստը՝ ոլորտն առանց գլխավոր պատասխանատուի, առանց նախարարի... Էկոնոմիկայի նախարարին, ում պատասխանատվության տակ է նաև գյուղոլորտը, խորհուրդ եմ տալիս դուրս գալ Երևանի օդակարգավորիչով իր առանձնասենյակից և շրջել մարզերում։ Շրջեք, ձեր աչքերով տեսեք իրավիճակը, ծրագրեր մշակեք, գրողը տանի։ Տմբացեք։ Աշնանացանի ժամանակաշրջանն է։ Հացահատիկի ցանքի.... Եթե դժվարանում եք, դիմեք վարչապետին։ Կառավարությանը նոր կառուցված է պետք՝ Գյուղատնտեսության նախարարությունով՝ մասնագիտացած թիմով։ Կառավարությունը գուցե այդ հարցում ոտքը կախ է գցում։ Ժամանակը, սակայն, հոսում է՝ ավազի փոխարեն ներքև տանելով ցորենի հատիկներ...»: |