Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.17, EUR 574.15, RUB 6.60, GBP 634.70
+27 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Զարմանում եմ, որ դեռ նման հարց կա». Արամ Սարգսյան
16:25, 12.07.2020

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու զարմանում եմ, որ դեռ նման հարց կա...

Կրե՞լ դիմակ, թե՞ ոչ։

Դիմակն ամբողջությամբ չի պաշտպանում, բայց 30% նվազեցնում է վարակվելու հավանականությունը։ Պետությունն օրենք է ընդունել պատադիր դիմակ կրելու մասին և ճիշտ է արել, որովհետև խնդիրը վերաբերում է մարդկային կյանքերին։

Կան մարդիկ, ովքեր հասկանում և ենթարկվում են դիմակ կրելու պետական պարտադրանքին՝ փորձելով հնարավորինս անվտանգ պահել իրենց և շրջապատող անձանց առողջությունը։ Կա մարդկային մի տեսակ էլ, ով կասկածում և հակադրվում է ցանկացած որոշման, առավել ևս, որ դա իր կողմից չսիրված իշխանությունը կամ անհատն է առաջարկում, և ցուցադրական կամ կեղծ պատրվակներով ու բացատրություններով դիմակ չի կրում՝ վտանգելով իր և իր շրջապատի անձանց առողջությունը։

Հիմա պետությունն ում պետք է պաշտպանի՝ օրինապաշտի՞ն, թե՞ անօրենին, և եթե գտնում եք, որ օրինապաշտին, ապա ինչպե՞ս...

Ազատազրկելն անհամաչափ է և, իմ կարծիքով, շատ խիստ: Մնում է վարչական տուգանքը, իսկ հետևություն չանելու դեպքում` դրա բարձրացումը։ Տուգանքները շատ բարձր են ու եռօրյա ժամկետում պարտադիր գանձվել են, թե՛ Վրաստանում, և թե՛ մարդկային կարգապահությամբ լավ օրինակ հանդիսացող Գերմանիայում։

Այլ տարբերակ դիմակ կրելու մասով աշխարհում չի կիրառվել, իսկ տուգանքից եկած գումարը, իմ կարծիքով, ամբողջությամբ պետք է ուղղել բժիշկներին` որպես հավելավճար, քանի որ նրանք են կրում օրենքը չհարգող մարդկանց անպատասխանատու պահվածքի ամբողջ ծանրությունը»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր