ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնի է՝ ինչն է դարձել հարսի մահվան պատճառը հարսանիքի ժամանակ
18:20, 12.07.2020 | mamul.am
10838 | 0

Մոսկվայում հարսանեկան խնջույքի ժամանակ հարսի մահվան պատճառը դարձել է անաֆիլակտիկ շոկը, որն առաջացել է ընկույզներից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 25-ամյա կինը մանկուց ալերգիա է ունեցել ընկույզներից, դրա մասին նախազգուշացվել է սրահի ողջ անձնակազմը: Ինչպես հետո պարզվել է, սեղանին դրված են եղել ընկույզի կտորներ պարունակող կոնֆետներ: Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ հարսը մի քանի կոնֆետ է կերել ու սկսել շնչահեղձ լինել:

Վրա հասած շտապօգնության բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Անաֆիլակտիկ շոկը շատ ուժեղ և արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է: Այն դրսևորվում է ջերմության բարձրացմամբ, առատ քրտնարտադրությամբ, գլխացավով ու սրտի շրջանում ցավով, ճնշման իջեցմամբ, շնչարգելությամբ ու ուշագնացությամբ:


Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր