ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Կուրթան համայնքի 5 բնակիչ թունավորվել է սնկից
20:10, 12.07.2020 | mamul.am
3546 | 0

Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Aռողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

. սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

. չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

. ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

. սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց՝ թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,

. չուտել հում սունկ,

. երեխաներին չկերակրել սնկով,

. աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

. սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

. թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,

. չզբաղվել ինքնաբուժմամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր