ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կինը երկվորյակներ է ունեցել՝ 10 տարվա տարբերությամբ
22:20, 12.07.2020 | mamul.am
11109 | 0

Հուբեյ նահանգում ապրող Վան անունով մի չինուհի երկար տարիներ չի կարողացել մայրանալ։ Բժիշկները հայտնել են, որ միակ ելքն արտամարմնային բեղմնավորումն է։
2009թ.-ին, նույնիսկ Չինաստանի նման գերզարգացած երկրի համար, այս մեթոդը նորություն է եղել։ Սակայն Վանն այնքան է երազել փոքրիկ ունենալ, որ պատրաստ է եղել ցանկացած փորձարկումների։
Բժիշկներն ամուսիններից վերցրել են կենսանյութ և մի քանի սաղմ են աճեցրել։ Դրանցից մեկը զարգացել է և զույգը հաջողությամբ երեխա է ունեցել: Մնացած սաղմերը բժիշկները որոշել են սառեցնել։
10 տարի անց ամուսինները կրկին դիմել են բժշկական կենտրոն՝ որոշելով, որ իրենց որդուն եղբայր է հարկավոր։
41-ամյա Վանին կրկնակի արտամարմնային բեղմնավորում են արել։ Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ նոր կենսունակ սաղմը նույնական է եղել 10 տարի առաջ կնոջ օրգանիզմում զարգացած սաղմի հետ։ Այսպիսով, նրանց երկրորդ երեխան առաջինի նմանակն է դարձել, ստացվել է՝ եղբայրները երկվորյակներ են՝ 10 տարվա տարիքային տարբերությամբ։
Երկու տղաներն էլ մեծանում են առողջ՝ շնորհիվ ժամանակակից բժշկության ու գիտության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր