ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Բացառված չէ, որ կայծակնային հարձակման փորձ կանեն Քարվաճառի ուղղությամբ». Նաիրի Հոխիկյան
08:55, 13.07.2020 | mamul.am
14316 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ՝ Արցախի Քարվաճառը և Սարսանգը

Գրեթե չեմ կասկածում, որ հուլիսի 12-ի կեսօրից փնթի կերպով հարձակում իրականացնելով ՀՀ Տավուշի սահմանամերձ դիրքերի վրա, նաև հրետանային կրակով լարվածության մեջ պահելով շրջանը՝ թշնամին փորձում է շեղել ուշադրությունը և կայծակնային հարձակում իրականացնել Արցախի Քարվաճառի ուղղությամբ։

Չմոռանանք, որ հունիսի կեսից Ադրբեջանում խմելու ջրի ճգնաժամ է հասունանում, հուլիսի սկզբին արդեն 25%-ով նվազել է Կուր գետի և 60%-ով՝ Արաքս գետի Ադրբեջան հասնող ջուրը։

Քարվաճառի աղբյուրները և Սարսանգի ջրամբարն այս պահին կենսական նշանակության թիրախներ են Ադրբեջանի համար, և բացառված չէ, որ առաջիկա օրերին նրանք կայծակնային հարձակման փորձ կանեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր