Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության պատգամավոր Ֆլորիան Հանը (Florian Hahn), մեկնաբանելով Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը, հայտարարել է, որ սա «սադրանք է եվրոպական ընդհանուր մշակույթի հանդեպ»։ Նա կոչ է արել մերժել Թուրքիային Եվրոմիության անդամակցության հարցում։ «Մենք պետք է այս ամենից հետևություններ անենք և նաև քաջություն ունենանք ավարտելու Թուրքիայի՝ Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները»,- ասել է Հանը։ Ըստ Bild-ի՝ թուրքական կառավարությունը շարունակում է հեռու մնալ եվրոպական արժեքներից։ |