ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Թուրքիային, հնարավոր է, մերժեն ԵՄ անդամակցությունը՝ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության պատճառով
21:05, 13.07.2020 | mamul.am
5645 | 0

Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության պատգամավոր Ֆլորիան Հանը (Florian Hahn), մեկնաբանելով Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը, հայտարարել է, որ սա «սադրանք է եվրոպական ընդհանուր մշակույթի հանդեպ»։

Նա կոչ է արել մերժել Թուրքիային Եվրոմիության անդամակցության հարցում։

«Մենք պետք է այս ամենից հետևություններ անենք և նաև քաջություն ունենանք ավարտելու Թուրքիայի՝ Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները»,- ասել է Հանը։

Ըստ Bild-ի՝ թուրքական կառավարությունը շարունակում է հեռու մնալ եվրոպական արժեքներից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր