ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Չինաստանից ԱՄՆ փախած վիրուսաբանը պատմել է կորոնավիրուսի մասին ճշմարտությունը
12:15, 13.07.2020 | mamul.am
16218 | 0

Հոնկոնգցի վիրուսաբան, դոկտոր Լի-Մեն Յանը, ով Չինաստանից փախել է Միացյալ Նահանգներ, Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ կորոնավիրուսի մասին ճշմարտությունը թաքցվել է Չինաստանի կողմից, գրում է Lenta-ն:

Լի-Մեն Յանը պնդում է, որ նա կարող է հայտնվել «անհետացած» իրազեկիչների շարքում: Ըստ նրա՝ Չինաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի մասին իմացել են մինչ այդ մասին հայտարարելը: Իր ղեկավարները, ովքեր հանդիսանում են այս ոլորտում առաջատար մասնագետներ, անտեսել են համաճարակի բռնկման վերաբերյալ Լի-Մեն Յանի կողմից իրականացված հետազոտությունները, որոնք կարող էին կյանքեր փրկել: Վիրուսաբանն ասել է, որ իր ընկերներից մեկը Չինաստանում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից է, հիվանդության՝ մարդուց մարդուն փոխանցման մասին իմացել է ավելի վաղ, քան Չինաստանը կամ ԱՀԿ-ն հայտարարել են այդ մասին։ Վիրուսաբանի խոսքով՝ նա խոսել է իր ղեկավարի հետ որոշ բացահայտումների մասին, սակայն ղեկավարը միայն «գլխով է արել»:

Յանը նշում է, որ Չինաստանում իր գործընկերները քննարկել են վիրուսը, բայց ինչ-որ պահի քննարկումները հանկարծակի դադարել են: Բժիշկները հայտարարել են․ «Մենք չենք կարող խոսել այդ մասին, բայց պետք է դիմակներ կրենք»:

Բացի այդ, Հոնկոնգի համալսարանի կայքից հեռացվել են նախկին աշխատակցի վերաբերյալ տվյալները: Չինաստանի դեսպանատունը պնդում է, որ նման աշխատակցի մասին «նրանք երբեք չեն լսել» և հերքել են նրա կողմից հրապարակված բոլոր տվյալները:

Չինաստանից ԱՄՆ փախած վիրուսաբանը պատմել է կորոնավիրուսի մասին ճշմարտությունը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր