ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Տարածաշրջանային կոնֆլիկտայնության պահպանումը Ռուսաստանի ռազմավարության սկզբունքներից է». Գևորգ Գալստյան
02:15, 14.07.2020 | mamul.am
4533 | 1

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Տարածաշրջանային կոնֆլիկտայնության պահպանումը Ռուսաստանի կայսերապաշտական ռազմավարության անբաժանելի սկզբունքներից է: Կոնֆլիկտների պերմանենտությունը կյանքի մայրամուտին մոտեցած ծերուկի դոնորն է: Ռուսաստանի համար այնքան ցանկալի կառավարվող կոնֆլիկտների` իր կամքից անկախ լուծումը, նպաստելու է կոնֆլիկտի կողմ հանդիսացող պետությունների սուբյեկտայնության բարձրացմանը, որը, բնականաբար, նվազեցնելու է «զառամյալ ծերունու» գոյությունը երկարաձգելու հնարավորությունը:
Հայաստանի անկախության նվաճումը հնարավոր է միայն սեփական ներուժի իրացման և քաղաքական կամքի դրսևորման դեպքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր