Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգուշացում իշխանություններին Կարծում եմ ՊՆ վերլուծական կենտրոններում դասակարգում են Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հեռահար սցենարները: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ 2008 թ., իմ ունեցած տեղեկատվությունների համաձայն, եթե վրաց-հարավօսիական հակամարտության արդյունքում Վրաստանը հասներ իր նպատակին (մանրամասները այս պահին կարևոր չեն), Ալիևը, օգտվելով առիթից, պլանավորում էր Տավուշի սահմանին սադրել ռազմական գործողություններ, ստեղծել տպավորություն, թե հարձակում է նախապատրաստում այդ ուղղությամբ, որպեսզի հայկական զինված ուժերի զգալի մասը կենտրոնանա հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Երկու-երեք օր պահպանելով լարվածությունը, շեղելով մեր ուշադրությունը, նախատեսում էին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Արցախում և,հատկապես, Նախիջևանի ռազմականացված տարածքից: Չէր բացառվում, (այսօր էլ հնարավոր է լինի), որ մի տատիկ զոհաբերվեր, որպեսզի աշխարհով մեկ ցուցադրվեր հայերի «գազանությունը»: Մի բան ել ասեմ: Այնպես չլինի, որ հենց նեղ օրերին հիշեք մեր դաշնակիցների անհրաժեշտ օգնության մասին»: |