ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին». Տիգրան Աբրահամյան
10:00, 14.07.2020 | mamul.am
6041 | 1

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և սպասելի էր Տավուշում ստեղծված իրավիճակի ամենակոշտ, միակողմանի արձագանքները Թուրքիայից էր: Սակայն Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին:

Թուրքիան իր վաղուց ձևակերպված մոտեցումներն ունի մեր տարածաշրջանում ու դրանք Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիք են:

Թուրքիայի հետ ուղղակի կամ անուղղակի առնչվող բոլոր գործընթացներում այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցել և միշտ հիշել, որ պաշտոնական Անկարայի նպատակը ռեգիոնալ պրոցեսներում զուտ դիտորդի կարգավիճակով իր ներկայությունն ապահովելը չէ, իսկ հնչող կոշտ հայտարարություններն այն նվազագույնն են, որոնցով Թուրքիան ներկայացնում է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր