ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Աշխարհում ավելի քան 3000 բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից․ #AmnestyInternational
20:30, 14.07.2020 | mamul.am
6905 | 0

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից արդեն մահացել է ավելի քան 3000 բուժաշխատող, հայտնում է Amnesty International-ը: Հրապարակված զեկույցում կազմակերպությունը նշում է, որ մահվան դեպքեր են գրանցվել 79 երկրում:
COVID-19-ից մահացության ամենաբարձր ցուցանիշը Ռուսաստանի Դաշնությունում է, որտեղ մահացել է 545 բուժաշխատող:

Կորոնավիրուսից մահացած առավելագույն թվով բուժաշխատողներ են արձանագրվել նաև ԱՄՆ-ում (507), Մեծ Բրիտանիայում (540), Բրազիլիայում (351), Մեքսիկայում (248), Իտալիայում (188), Եգիպտոսում (111), Իրանում (91), Էկվադորում (82), Իսպանիայում (63) և Ուկրաինայում (23):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր